ԳԳոհար Սիմոնյան

Միջազգային կոալիցիան կորոնավիրուսի պատճառով Իրաքում դադարեցնում է ռազմական թրեյնինգները

Միջազգային կոալիցիան կորոնավիրուսի պատճառով Իրաքում դադարեցնում է ռազմական թրեյնինգները

ԱՄՆ գլխավորությամբ միջազգային կոալիցիան Իրաքում դադարեցնում է ռազմական թրեյնինգները: Այս մասին, Reuters-ի փոխանցմամբ, հայտարարել է կոալիցիայի ներկայացուցիչը:

Հիշեցնելով, որ ռազմական թրեյնինգներն առանց այդ էլ դադարեցվել էին Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների վրա հրթիռային հարձակումներից հետո, որոնք, իրենց հերթին, սկսվել էին Իրանի նահատակ գեներալ Քասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո, Reuters-ը հայտնում է, թե հայտնի չէ՝ երբ կվերսկսվի ուսումնական առաքելությունը:

«Որոշ համակարգողներ արդեն իսկ լքել են Իրաքը, և թե  թրեյնինգները երբ կվերսկսվեն, դեռ պարզ չէ: Այնուամենայնիվ, ակնկալվում է, որ COVID-19-ի տարածման սպառնալիքի վերացումից հետո Իրաքում կոալիցիայի ուսումնական առաքելությունը կշարունակվի»,- հաղորդում է գործակալությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում