ՄՄարի Կոստանյան

Կորոնավիրուսի վիճակագրությունն աշխարհում

Կորոնավիրուսի վիճակագրությունն աշխարհում

Կորոնավիրուսի տարածման վիճակագրական այսօրվա տվյալները հրապարակել է ամերիկյան Worldometers կայքը: Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցում է 277 հազարը: Մահացել է մոտ 11.450 մարդ: Աճում է նաև վարակից ապաքինվածների թիվը: Ախտից բուժվել է մոտ 92 հազար մարդ:

Չինաստանում վարակվածներն ավելի քան 81 հազար են, այսօր ավելացել է վարակի 41 և մահացության 7 նոր դեպք: Վարակվածների թվով երկրորդ, սակայն մահացության դեպքերով առաջին տեղում է Իտալիան: Եվրոպական այս երկրում ախտահարվել է ավելի քան 47 հազար, մահացել՝ 4 հազարից ավելի մարդ: Վարակի դեպքերով առաջատար են նաև Իսպանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իրանը և Միացյալ Նահանգները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում