ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանում մշակել են Covid-19-ի դեմ 6 պատվաստանյութ

Ռուսաստանում մշակել են Covid-19-ի դեմ 6 պատվաստանյութ

Ռուսաստանում մշակել են Covid-19-ի դեմ 6 պատվաստանյութ և սկսել են փորձարկումներն այդ վիրուսի դեմ:  Այս մասին այսօր նշվել է «Ռոսպոտրեբնադզորի» կայքում:

Վարչապետ Միխայիլ Միշուստինը ակնկալում է, որ մոտ ապագայում կհաստատվի կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութերի արդյունավետությունը: Նրա խոսքով ՝ գիտնականներն օգտագործելով առկա մշակումներն ու նորագույն բիոտեխնոլոգիան, ընդամենը երկու ամսում ստեղծեցին այդ պատվաստանյութերը:

«Հույս ունենք, որ մոտ ապագայում կհաստատվեն այս մշակումների անվտանգությունն ու արդյունավետությունը, և կկարողանանք դրանք  օգտագործել համաճարակի կանխարգելման և վերահսկման համար»,- ասել է Միշուստինը:

Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզորը» հայտարարել էր, որ «Վեկտոր» պետական հետազոտական կենտրոնում սկսվել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկումը կենդանիների վրա: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում