Այսօր աշխարհի երեք երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 1000-ից ավելի նոր դեպք: Իսպանիայում գրանցվել է վարակի շուրջ 2000 և մահվան 171 նոր դեպքեր: Ընդհանուր արդյունքներով, Իսպանիան գերազանցեց Իրանի ցուցանիշը:
Իրանում էլ գրանցվել է 1237 նոր դեպք և 149 մահվան նոր դեպք, սակայն հարևան երկիրն այլևս «առաջատար եռյակում» չէ:
Գերմանիայում գրանցվել է վարակի 1306 նոր դեպք: ԱՄՆ-ում դեպքերի թիվն այսօր ավելացել է 577-ով, իսկ մահվան դեպքերը՝ 10-ով: Բելգիայում վարակի դեպքերն ավելացել են 462-ով, իսկ մահվան դեպքերը՝ 12-ով: 3 նոր դեպք էլ գրանցվել է հարևան Վրաստանում:
Ընդհանուր առմամբ, աշխարհում այսօր արդեն գրանցվել է կորոնավիրուսով վարակի 7150 նոր դեպք և կորոնավիրուսից մահվան 377 նոր դեպք: Աշխարհում արձանագրված ընդհանուր դեպքերի քանակը 252.044 է:










