ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանի կառավարությունը խստացնում է կորոնավիրուսի կանխարգելման միջոցները

Վրաստանի կառավարությունը խստացնում է կորոնավիրուսի կանխարգելման միջոցները

Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ մարտի 20-ից խստացվելու են կորոնավիրուսի կանխարգելման միջոցները: Փակվելու են բոլոր առևտրի կետերը, բացառությամբ մթերային խանութների, դեղատների, բենզալցակայանների, փոստային բաժանմունքների ու բանկերի: Դրա նպատակը, ըստ վարչապետի, քաղաքացիների շփումները նվազագույնի հասցնելն է:

Գախարիայի խոսքով՝ երկրում արտակարգ դրություն հայտարարելու հարցը քննարկվել է, բայց նման որոշում դարձյալ չի ընդունվել:

Ըստ վերջին տվյալների՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է 43 մարդ, մեկն առողջացել է: Ներկայումս 1575 մարդ գտնվում է կարանտինում, իսկ 275-ը ստացիոնար հսկողության տակ են:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում