ՌՌոզա Խաչատրյան

ԵՄ-ում 65-ից բարձր անձանց տոկոսային համամասնությամբ առաջատարը Իտալիան է

ԵՄ-ում 65-ից բարձր անձանց տոկոսային համամասնությամբ առաջատարը Իտալիան է

Հայտնի է, որ կորոնավիրուսից մահվան դեպքերի մեծ մասը գրանցվում է 60+ տարիքային խմբի անձանց շրջանում: Աշխարհում կորոնավիրուսի տարածման վիճակագրությունը ցույց տվող Worldometers-ը ներկայացրել է տարբեր տարիքային խմբերի անձանց մահվան ռիսկը վարակված լինելու դեպքում:

Ամենառիսկայինը 80+ տարիքային խումբն է, վարակվելու դեպքում մահվան հավանականությունը 14.8 % է, իսկ կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի  21.9 %-ը բաժին է ընկնում հենց այս տարիքային խմբին:

70-79 տարիքային խմբի մարդկանց մահվան հավանականությունը վիրուսով վարակվելու դեպքում 8% է, 60-69 տարեկաններինը՝ 3.6%, 50-59 տարեկաններինը 1.3%:

Համաձայն Եվրոստատի 2018 թ. տվյալների` 65-ից բարձր տարիքի անձանց թիվը ամենաբարձրն է Գերմանիայում՝ 17.71 մլն, Իտալիայում՝ 13.64 մլն և Ֆրանսիայում՝ 13.15 մլն: Ընդ որում, 65-ից բարձր անձանց տոկոսային համամասնությամբ ԵՄ-ում առաջատարը Իտալիան է՝ 22.6%: 

2020-ի հունվարի 25-ին Ֆրանսիայում կորոնավիրուսի (COVID-19) հաստատված առաջին դեպքը առաջինն էր նաև ողջ Եվրոպայում: Եվրոպայում դեպքերի թիվը զգալի աճել է: Մարտի 19-ի դրությամբ՝ հին աշխարհում կա 86.931 հաստատված դեպք: Փետրվարի վերջից մինչև մարտի 16-ը Եվրոպայում գրանցվել է մեկ օրվա ընթացքում նոր դեպքերի արձանագրման ամենաբարձր ցուցանիշը՝ ավելի քան 12.900:

Փետրվարի 15-ին Ֆրանսիայում գրանցվել է կորոնավիրուսից առաջին եվրոպացու մահը: Փետրվարի 19-ի դրությամբ՝ Եվրոպայում կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով գրանցվել է մահվան ընդհանուր 4090 դեպք:

Մարտի 19-ը վիրուսի տարածման մինչ օրս Եվրոպայում գրանցված «ամենամահացու» օրն էր: Մարտի 19-ի տվյալներով՝ Եվրոպայի 16 տարբեր երկրում գրանցվել է 750 մահվան դեպք:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի «եվրոպական կենտրոնը» Իտալիան է: Այստեղ արդեն գրանցվել է վարակի ընդհանուր առմամբ ավելի քան 41 հազար դեպք, մահվան՝ 3405, իսկ առողջացման՝ 4440 դեպք, ծայրահեղ ծանր վիճակում են վարակվածներից 2498-ը:

Մարտի 19-ին Իսպանիայում արձանագրվել է վարակի շուրջ 3300 նոր դեպք և շուրջ 200 մահ: Ընդհանուր առամամբ, արդեն գրանցվել է վարակի 18.077 դեպք: Իսպանիայում մահացել է 831 մարդ, ապաքինվածների թիվը 1107 է:

Մարտի 19-ին Գերմանիայում արձանագրվել է վարակի շուրջ 3000 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է վարակի շուրջ 15 հազար դեպք: Մահացել է 44, ապաքինվել 115 մարդ:

Մարտի 19-ին Ֆրանսիայում շուրջ 11 հազար վարակի դեպք է գրանցվել: Կորոնավիրուսից մահացել է 372, ապաքինվել՝ 1295 մարդ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում