ՄՄարիամ Մխիթարյան

Տնտեսական ակտիվության հետ նվազում է նաև մթնոլորտի աղտոտվածությունը

Տնտեսական ակտիվության հետ նվազում է նաև մթնոլորտի աղտոտվածությունը

Եվրոպական տիեզերական գործակալության Copernicus Sentinel Satellite արբանյակից ստացված նոր տվյալները ցույց են տալիս,  որ COVID-19-ի տարածման դեմ պայքարում ընդգրկված սահմանափակումները լուրջ ազդեցություն են ունենում մթնոլորտի աղտոտվածության մակարդակի վրա: Այն նվազում է:

ESA-ի Երկրի ուսումնասիրության ծրագրերի տնօրեն Ջոզեֆ Աշբախերը նշել է, որ զավեշտալի իրավիճակ է ստեղծվել. «Իհարկե տխուր ցուցանիշ է, որ տնտեսական ակտիվությունը նվազում ​​է, բայց մեր մոլորակի համար դա նաև թեթևություն է, քանի որ նվազում է նաև աղտոտվածության մակարդակը»:

Այս փոփոխությունն ակնհայտ է ոչ միայն Եվրոպայում ու հատկապես Իտալիայում, այլև՝ Չինաստանում: Վնասակար արդյունաբերական ազոտի երկօքսիդի մակարդակն այստեղ, թեկուզ մասամբ, նվազել է՝ կորոնավիրուսի դեմ պայքարի և դրա հետևանքով տնտեսության դանդաղեցման արդյունքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում