ՌՌոզա Խաչատրյան

Կորոնավիրուսային մրցավազք աշխարհում. Իտալիան շրջանցում է Չինաստանին

Կորոնավիրուսային մրցավազք աշխարհում. Իտալիան շրջանցում է Չինաստանին

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 245 հազարը, մահերի թիվն էլ գերազանցեց 10 հազարը: Աճում է նաև վարակից առողջացածների թիվը: Կորոնավիրուսից արդեն ապաքինվել է շուրջ 88 հազար մարդ:

Աշխարհում վարակվածների թվով առաջատարը մնում է Չինաստանը: Կորոնավիրուսի «հայրենիքում» վարակի շուրջ 81 հազար դեպք է գրանցվել, որից մահվան ելքով են 3248-ը, իսկ ապաքինվածների թիվը գերազանցում է 71 հազարը:

Կորոնավիրուսի «եվրոպական կենտրոնը»՝ Իտալիան, երեկ մահացածների ցուցանիշով շրջանցեց Չինաստանին ու հիմա վիրուսից ամենաշատ կյանքեր կորցրած երկիրն է: Երեկ գրանցվեց վարակի 5 հազարից ավելի և մահվան 427 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է վարակի ավելի  քան 41 հազար դեպք, մահվան՝ 3405, իսկ առողջացման՝ 4440 դեպք:

Աշխարհում վարակի դեպքերի ցուցանիշով երրորդ հորիզոնականում է Իրանը: Հարևան երկրում վարակի դեպքերի թիվն անցել է 18 հազարը (18.407 դեպք): Իրանում վիրուսից մահացել է 1284 մարդ, ապաքինվել է շուրջ 6000 մարդ:

Իրանին ցուցանիշով հավասարվում է եվրոպական մեկ այլ երկիր՝ Իսպանիան: Այստեղ  երեկ արձանագրվել է վարակի շուրջ 3300 նոր դեպք և շուրջ 200 մահ: Ընդհանուր առմամբ արդեն գրանցվել է վարակի 18.077 դեպք: Իսպանիայում մահացել է 831 մարդ, ապաքինվածների թիվը 1107 է:

Ամեն օր վարակվածների թիվն ավելանում է նաև Գերմանիայում: Երեկ արձանագրվել է վարակի շուրջ 3000 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է վարակի շուրջ 15 հազար դեպք: Մահացել է 44, ապաքինվել՝ 115 մարդ:

Վարակվածների թվով երեկ Իտալիայի ցուցանիշին փոքր-ինչ զիջում էր ԱՄՆ-ի ցուցանիշը՝ 4530 նոր դեպք: Երկրում գրանցվել է ընդհանուր առմամբ 14.366 դեպք, որից մահվան ելքով ավարտվել են 217-ը, իսկ ապաքինմամբ՝ 125-ը:

Ֆրանսիայում շուրջ 11 հազար վարակի դեպք է գրանցվել: Կորոնավիրուսից մահացել է 372, ապաքինվել՝ 1295 մարդ:

Թուրքիայում, որտեղ երկար ժամանակ պահպանվում էր վարակի շատ ցածր ցուցանիշ, արդեն գրանցվել է 359 դեպք, որից ապաքինման դեպք դեռ չկա, իսկ մահվան 4 դեպք է գրանցվել:

Ռուսաստանում  երեկ վարակվածների թիվն ավելացավ 59-ով՝ ընդհանուր առմամբ կազմելով 199-ը: Արդեն ապաքինվել է 8 մարդ: Գրանցվել է նաև մահվան 1 դեպք:

Ադրբեջանում վարակի դեպքերը երեկ ավելացել են 10-ով: Ընդհանուր առմամբ, կա վարակի արձանագրված 44 դեպք, որից մահվան ելք է ունեցել 1-ը, ապաքինման 8 դեպք:

Վարակի 2 նոր դեպք էլ երեկ հարևան Վրաստանում է արձանագրվել: Ընդհանուր առմամբ, Վրաստանում կա 43 դեպք, որից մեկն արդեն ամբողջովին ապաքինվել է:

Հիշեցնենք, մեր երկրում մարտի 20-ի առավոտյան տվյալների համաձայն՝ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 136 է, բուժվել է 1 անձ, մահ չի գրանցվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում