ԳԳոհար Սիմոնյան

Իսրայելի կառավարությունը կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն հայտարարեց

Իսրայելի կառավարությունը կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն հայտարարեց

Այսօր ուշ երեկոյան Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ուղերձով դիմել է ժողովրդին՝ նշելով, որ մարտի 19-ի գիշերվանից սկսած, երկրում արտակարգ դրություն կհայտարարվի, և չաշխատող բնակիչներին թույլ չեն տա լքել իրենց տները: Այս մասին հաղորդում է Mignews-ը:

Նեթանյահուն ճշտել է, որ «կարճ զբոսանքներն» ու գնումներ անելն, այնուամենայնիվ, չեն արգելվում:

«Սա այլևս խորհուրդ չէ, այլ պատվեր»,- ասել է Իսրայելի վարչապետը, հույս հայտնելով, որ որոշումը կընդունվի փոխըմբռնմամբ և բնակչության աջակցությամբ:

«Կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակի ճանապարհը երկար և դժվար կլինի»,- շեշտել է Նեթանյահուն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում