ԳԳոհար Սիմոնյան

Իտալիայում կսկսվի Tocilizumab դեղամիջոցի փորձարկումը՝ COVID-19-ի բուժման համար

Իտալիայում կսկսվի Tocilizumab դեղամիջոցի փորձարկումը՝ COVID-19-ի բուժման համար

Փետրվարի 19-ին Իտալիայում կսկսվի ռևմատոիդ արթրիտ հիվանդության դեպքում օգտագործվող Tocilizumab դեղամիջոցի փորձարկումը՝ COVID-19-ի բուժման համար: Այս մասին, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, հայտարարել է Ազգային դեղերի գործակալության ղեկավար Նիկոլա Մագրինին:

Հոդերի ռևմատիկ հիվանդությունների բուժման ժամանակ օգտագործվող և իմունադեպրեսանտների խմբին պատկանող Tocilizumab-ն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը Նեապոլի և Մոդենայի հիվանդանոցներում:

Ըստ Մագրինիի, թեստերին կմասնակցի մոտ 330 հիվանդ:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի բուժման համար իտալացի բժիշկները օգտագործում են հիմնականում հակավիրուսային դեղամիջոցներ, որոնք գործածվում են ՁԻԱՀ-ի բուժման ընթացքում: Երեքշաբթի տեղական ԶԼՄ-ները հաղորդել են 79-ամյա հիվանդի առողջացման մասին, որը բուժվել է Remdezevir-ով, որը նախկինում դրական արդյունքներ էր ցույց տվել Էբոլա վարակի դեմ պայքարում:

Քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորելիի կողմից երկուշաբթի օրը հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ ներկայում Ապենիններում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 31,5 հազար դեպք, առողջացել է 2,941 մարդ,  զոհերի թիվը հասել է 2,503-ի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում