ՄՄարիամ Մխիթարյան

Կորոնավիրուսից մահվան դեպքերի մեկ երրորդն Իտալիայում է

Կորոնավիրուսից մահվան դեպքերի մեկ երրորդն Իտալիայում է

Մեկ օրվա ընթացքում Իտալիայում մահացել է 345 մարդ: Վարակի բռնկման պահից մահացած մարդկանց թիվը հասնում է 2500-ի: Իտալիայում վարակի մակարդակը չի նվազում. անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է գրեթե 3 հազար նոր դեպք՝ վարակվածների թիվը հասցնելով 31,5 հազարի, նրանցից 2300-ը բուժաշխատող են: Սակայն նրանց պաշտպանության համար չկան բավարար դիմակներ և ձեռնոցներ: Ըստ արդարադատության նախարարության՝ դիմակներ են սկսել կարել բանտարկյալները, և ծավալը կարող է հասնել օրական 10 հազարի:

Ամենաբարդ համաճարակային իրավիճակը Լոմբարդիայի մարզում է, տեղի առողջապահական համակարգը այլևս ի վիճակի չէ հաղթահարելու հիվանդների հոսքը: Վերջին տեղեկությունների համաձայն՝ վարակի տարածման նոր օջախ է դառնում Բրեշիա քաղաքը:

Վարչապետ Ջուզեպպե Կոնտեն զգուշացրել է, որ երկրում կորոնավիրուսային համաճարակի պիկը դեռ չի անցել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում