ՎՎարդան Հովսեփյան

Կորոնավիրուսի պատճառով Ford-ը ժամանակավորապես կփակի Թուրքիայում իր գործարանը

Կորոնավիրուսի պատճառով Ford-ը ժամանակավորապես կփակի Թուրքիայում իր գործարանը

Կորոնավիրուսի պատճառով տարբեր երկրներում մտցված սահմանափակումներն արդեն սկսել են արտացոլվել տնտեսության մեջ: Այս մասին հայտնում է ermenihaber-ը:

Տարբեր երկրներում որոշ խոշոր արտադրողներ արդեն հայտարարել են իրենց գործարանների աշխատանքները ժամանակավորապես դադարեցնելու մասին. դրանց շարքում է նաև ամերիկյան ավտոարտադրող հսկան՝ Ford-ը, որը որոշել է փակել իր արտասահմանյան գործարանները, այդ թվում՝ Թուրքիայում գտնվող և 10.000 աշխատատեղ ունեցող խոշոր գործարանը: 

Ընկերության Թուրքիայի ներկայացուցչության՝ Ford Otosan-ի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Արտասահմանի մեր արտադրական հիմնարկություններում արտադրության կրճատման պատճառով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել մեր արտադրական օրացույցում: 30.03.2020-ից մինչև 04.04.2020-ը ընկած ժամանակահատվածում Քոջաելի նահանգի Գյոլջյուք շրջանում գտնվող մեր գործարանում կդադարեցվեն արտադրական աշխատանքները»:

Նշվում է, որ ավտոարտադրողի` Թուրքիայում գտնվող գործարանում տարեկան միջինում արտադրվում էր 280.000 մեքենա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում