ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիայում ձերբակալում են կորոնավիրուսի մասին «սադրիչ» տեղեկությունների հեղինակներին

Թուրքիայում ձերբակալում են կորոնավիրուսի մասին «սադրիչ» տեղեկությունների հեղինակներին

Թուրքիայում հայտնաբերել են 93 «կասկածյալի», որոնք կորոնավիրուսի բռնկման մասին «անհիմն և սադրիչ» հրապարակումներ են տեղադրել սոցիալական ցանցերում: Նրանցից 19-ին տարել են ոստիկանության բաժիններ՝ հայտնում է Reuters-ը, վկայակոչելով Թուրքիայի ՆԳՆ հաղորդագրությունը:

ՆԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ հրապարակումների թիրախում պետական ​​պաշտոնյաներն են, հեղինակները խուճապ և վախ են տարածում բնակչության շրջանում՝ վստահեցնելով, թե պաշտոնյաները համարժեք միջոցներ չեն ձեռնարկել վիրուսի դեմ պայքարում, և այն լայնորեն տարածվել է Թուրքիայում, հայտնում է ermenihaber-ը: «Կասկածյալների ձերբակալությունները շարունակվում են»,- ասված է Թուրքիայի ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում