ՎՎարդան Հովսեփյան

Մի՛ անտեսեք ներսում մնալու նախազգուշացումները. Քիմ Քարդաշյան

Մի՛ անտեսեք ներսում մնալու նախազգուշացումները. Քիմ Քարդաշյան

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր սոցիալական ցանցի հետևորդներին կոչ է արել կորոնավիրուսի տարածումից խուսափելու համար մնալ տանը, չվտանգել իրենց ու հարազատների անվտանգությունը: 

«Խնդրում եմ բոլորին՝ հատկապես նրանց, որոնք երիտասարդ ու առողջ են, լուրջ ընդունեք տանը մնալու հրահանգը, եթե դուք անհանգստանում եք ձեր մոր, հոր, պապիկ-տատիկների, քույրերի, եղբայրների, հասարակության համար: Քանի դեռ չեք հեռանում տնից` գնալու աշխատանքի, գնելու անհրաժեշտ սնունդ կամ իրեր, տեսնելու ձեր բժշկին կամ օգնելու դրա կարիքն ունեցող որևէ մեկին, օրինակ՝ ձեր տարեց հարևանին, խնդրում եմ՝ մի՛ անտեսեք ներսում մնալու նախազգուշացումների խստությունը` կանխելու վիրուսի տարածումը»,- գրել է Քարդաշյանը:

Հեռուստաաստղը հավելել է, որ վիրուսը չի տարբերակում ռասա, տարիք, սեռ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում