ԳԳոհար Սիմոնյան

Եվրոպան դեղամիջոցների ու սարքավորումների հագեցվածության ծայրահեղ անբավարարության եզրին է. ԱՀԿ

Եվրոպան դեղամիջոցների ու սարքավորումների հագեցվածության ծայրահեղ անբավարարության եզրին է. ԱՀԿ

Եվրոպայի տարածաշրջանը դեղամիջոցների և տեխնիկական հագեցվածության ծայրահեղ անբավարարության եզրին է: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Հանրի Կլուգեն:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հետևում է դեղամիջոցների մատակարարման վտանգներին և կենտրոնացած է կենսական նշանակության դեղամիջոցների վրա, որոնք գլխավորն են առաջնային առողջապահության համար՝ ներառյալ հակաբիոտիկներ, ցավազրկողներ, շաքարախտի, հիպերտոնիայի, ՁԻԱՀ-ի, թոքախտի բուժման համար նախատեսված դեղամիջոցներ»,- հայտարարել է Կլուգեն:

Ինչպես նշել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային տնօրենը, կազմակերպությունն այս պահին լաբորատոր և բժշկական սարքավորումներ է ուղարկում երկրներին, որոնք դրա կարիքն ունեն:

«Մենք տեղեկացված ենք որոշակի դեֆիցիտի մասին և աշխատում ենք գործընկերների հետ՝  խնդիրը վերացնելու առնչությամբ»,- հայտարարել է Կլուգեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում