ՎՎարդան Հովսեփյան

Արման Թաթոյանը կոչ է անում հրաժարվել «ինքնադատաստաններից»

Արման Թաթոյանը կոչ է անում հրաժարվել «ինքնադատաստաններից»

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ այսօր ծանոթացել է Էջմիածնում կորոնավիրուսով վարակված կնոջ մասին մի քաղաքացու նկարահանած տեսանյութին:

«Ըստ հրապարակային տեղեկությունների՝ այսօր այդ տեսանյութի հեղինակը ենթարկվել է ծեծի։

Այս պատասխանատու փուլում բոլորիս գերնպատակը պետք է լինի «կորոնավիրուս» կոչվող չարիքի դեմ պայքարը՝ համախմբված, համերաշխության մթնոլորտում՝ իրար աջակցելով, այլ ոչ թե ծաղրելով կամ վիրավորելով։ Նման բարդ ու զգայուն իրավիճակներում հատկապես պետք է իրար հանդեպ լինենք  առավելագույն հարգանքով՝ բացառելով որևէ վիրավորանք, մեկս մյուսի արժանապատվությունը նսեմացնելու փորձ:

Մյուս կողմից, եթե մարդը թույլ է տվել մեկ այլ անձի իրավունքն առերևույթ խախտող արարք, ապա խնդրի մասին պետք է տեղեկացնել պատկան մարմիններին, այլ ոչ թե դիմել «ինքնադատաստանների»:

Պատասխանատվության հարցը լուծելու համար կա պետություն, և վերջ։

«Նախընտրելի» մասնավոր տարբերակներով իրավական երկիր չեն կառուցում։

Այս դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ սոցիալական ցանցերում իրար վիրավորելն ու արժանապատվությունը նվաստացնելը կարող է առավել վտանգավոր հետևանքներով տեղափոխվել իրական կյանք:

Հենց սրա համար եմ նաև այդքան խնդրում քաղաքացիներին՝ սոցիալական ցանցերում չներքաշվել այնպիսի «քննարկումների» մեջ, որոնք ծաղրում, վիրավորում կամ նվաստացնում են մարդու արժանապատվությունը»:

Ըստ մամուլի տեղեկությունների՝ համացանցի օգտատերերից մեկը տեսանյութի միջոցով ծաղրել էր Էջմիածնում կորոնավիրուսի տարածման համար մեղադրվող «հայտնի» կնոջը, ինչից հետո այդ կնոջ բարեկամները «ինքնադատաստան էին» տեսել նրա նկատմամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում