ՄՄարի Կոստանյան

Թրամփի «ռասիստական» արտահայտությունը զայրացրել է Չինաստանին

Թրամփի «ռասիստական» արտահայտությունը զայրացրել է Չինաստանին

Չինաստանի իշխանություններին զայրացրել է Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ «չինական վարակ» արտահայտությունը, որը Սպիտակ տան ղեկավարը գրել էր Twitter-ի իր միկրոբլոգում: Նման արտահայտության համար Թրամփին անվանել են ռասիստ: Չինաստանի արտգործնախարության խոսնակը զգուշացրել է, որ նախքան Չինաստանին խարանելը լավ կլինի, որ Միացյալ Նահանգներն իր գործերին հոգ տանի: Այս մասին գրում է BBC-ն:

Անցյալ շաբաթ Չինաստանի արտգործնախարարության խոսնակը կիսվել էր շրջանառվող այն վարկածով, թե, իբր, ամերիկացի զինվորականներ են վարակը տարածաշրջան բերել:

Անհիմն մեղադրանքներից հետո ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Չինաստանի իշխանություններից պահանջել էր դադարեցնել ապատեղեկատվության տարածումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում