ՄՄարի Կոստանյան

Կորոնավիրուսի դեպքերը Վրաստանում և Ադրբեջանում

Կորոնավիրուսի դեպքերը Վրաստանում և Ադրբեջանում

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 34-ի: Այս մասին հայտարարությունը հրապարակվել է Վրաստանի կառավարությանն առընթեր հիվանդության մոնիթորինգի իրականացնող հատուկ կայքում:

«Հաստատված դեպքերը 34-ն են, կարանտինի ռեժիմում է գտնվում 1008 մարդ»:

Իսկ Ադրբեջանում վարակի նոր դեպքերն ավելացել են 3-ով՝ ընդհանուր առմամբ հասնելով 28-ի: Վարակվածների վիճակը կայուն է,- հայտնում են երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբից:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ադրբեջանում գրանցվել էր 25 դեպք, որոնցից 6-ն ապաքինվել էին: Մեկ մարդ մահացել է: Վարակվածներից մեկը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում