ՄՄարի Կոստանյան

Վերջ Վիեննայի համաձայնագրին. նավթային պատերազմները շարունակվում են

Վերջ Վիեննայի համաձայնագրին. նավթային պատերազմները շարունակվում են

Լիբանանյան Al-Akhbar-ը գրում է նավթային համաշխարհային ոլորտում խոշոր խաղացողների փոխհարաբերությունների մասին: Հոդվածագիրն անդրադարձել է նավթային պատերազմի նոր փուլին, այն պատճառներին, թե ինչու Ռուսաստանն աջակցություն չի ցուցաբերել Սաուդյան Արաբիային՝ այսպես կոչված Վիեննայի կոնսենսուսի շրջանակում, ինչը հանգեցրել է մեկ բարել նավթի գնի ռեկորդային նվազմանը: Այս կապակցությամբ առաջացել են հարցեր, և ամենակարևորն այն է, թե ինչ է իրականում տեղի ունենում նավթի համաշխարհային շուկայի առանցքային խաղացողների միջև: Պարբերականը գրում է, որ արաբական թագավորության համար սա գոյատևման պայքար է: Վիեննայում, որտեղ գտնվում է OPEC-ի կենտրոնակայանը և  անցկացվում են բոլոր հանդիպումները, որոշում էր կայացվել խզել կապերը Ռուսաստանի հետ, չեղարկել նավթի արդյունահանման ծավալների կրճատման քառամյա համաձայնագիրը: Որոշումը դրամատիկ հետևանքներ է ունեցել շուկայի վրա՝ 2008-ից հետո մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել էր մեկ բարել նավթի գնի ռեկորդային նվազում, իսկ 1991-ից հետո ամենացածր գինը՝ մեկ օրում: Այժմ նավթի գինը անցյալ տարվանից կրկնակի էժան է:

Այսօր աշխարհը նավթային պատերազմի նոր փուլում է: Խաղացողներն առանձին են գործում, թեպետ պահպանում են տարբեր ու խճճված հարաբերությունները: Կարելի է ասել, որ Սաուդյան Արաբիան գոյատևման պայքար է մղում, սակայն այս անգամ՝ Ռուսաստանի հետ շուկայում նավթի մատակարարումը կարգավորելու վերաբերյալ տարաձայնությունների պատճառով: Մոսկվան փորձում է վնաս հասցնել ամերիկյան նավթային հատվածին ու պատասխան հարված հասցնել Եվրոպայում էներգետիկական նախագծերի նկատմամբ ԱՄՆ-ի իրականացրած վերջին պատժամիջոցներին, մասնավորապես «Հյուսիսային հոսքի» և Վենեսուելայի հետ գործակցելու պատճառով  նաև «Ռոսնեֆտ» ընկերության նկատմամբ: Հենց դա էր պատճառը, որ Ռուսաստանը ձեռնպահ էր մնացել Վիեննայի կոնսենսուսի շրջանակում Սաուդյան Արաբիային պաշտպանելուց, ինչը հանգեցրել էր աշխարհաքաղաքական իրավիճակի կտրուկ վատացման:

Սաուդյան Արաբիան ու նավթային պատերազմի մյուս խաղացողները ձգտում են ձեռք բերել շուկայի մեծ չափաբաժինն ու ոչնչացնել մրցակիցներին, սակայն այս պատերազմը տարբեր հետևանքներ է ունենում բոլորի վրա:

Այսօր Միացյալ Նահանգները նավթային շոկի մեջ է, քանի որ դարձել է ամենախոշոր նավթ արտադրողը: Անցյալ տասնամյակում որդեգրած քաղաքականությունը հանգեցրել է ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ծավալների աճին՝ 2010-ին օրական 6 միլիոն բարելից այսօր արդեն հասնելով մինչև ավելի քան 13 միլիոն բարելի: Ապրիլի սկզբին Սաուդյան Արաբիան կմոտենա ԱՄՆ-ին ու կզբաղեցնի երկրորդ հորիզոնականը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում