ՆՆարե Ոսկանյան

Էջմիածնում նվազեցնում են աշխատակից-բնակիչ շփումը

Էջմիածնում նվազեցնում են աշխատակից-բնակիչ շփումը

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ նշելով.

«Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակում, հոգ տանելով ինչպես մեր աշխատակիցների, այնպես էլ քաղաքապետարան դիմող մեր համաքաղաքացիների առողջության մասին, այսօր քաղաքացիների սպասարկման սենյակում տեղադրվեցին ապակյա պատնեշներ՝ ավելի նվազեցնելու համար աշխատակից-բնակիչ ֆիզիկական կոնտակտը:

Շնորհակալ ենք Էջմիածին քաղաքի ավագանու անդամ Գևորգ Ղազարյանին՝ այս ամենը նախաձեռնելու և օպերատիվ կազմակերպելու համար:

Հ.Գ. Ամեն դեպքում չենք մոռանում տնից դուրս գալ և քաղաքապետարան գալ միայն խիստ անհրաժեշտության պարագայում»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում