ԳԳոհար Սիմոնյան

Իդլիբում ահաբեկիչները պայթեցրել են M4 մայրուղու կամուրջը

Իդլիբում ահաբեկիչները պայթեցրել են M4 մայրուղու կամուրջը

Սիրիայի Իդլիբ  նահանգում ահաբեկիչները ականապատել ու պայթեցրել են Լաթաքիա-Հալեպ (M4) մայրուղու՝ Արիա քաղաքից արևմուտք գտնվող «Մոհամբալ» կամուրջը, որպեսզի խափանեն ռուս-թուրքական համատեղ պարեկությունը: Այս մասին տեղեկացնում է SANA սիրիական գործակալությունը:

Բացի դրանից՝ զինյալները տասնյակ քաղաքացիական անձանց կենդանի վահան են դարձրել մայրուղու վրա, որտեղ վրաններ են տեղադրվել և արգելափակել ճանապարհն այրվող անվադողերով: Քաղաքացիների մի մասին զինյալները դրամական պարգևներ են առաջարկել, եթե նրանք շարունակեն մնալ վրաններում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում