ՄՄարիամ Մխիթարյան

Կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ-ում դատարկվում են նաև զենքի խանութները

Կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ-ում դատարկվում են նաև զենքի խանութները

Կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ-ում դեֆիցիտ է առաջացել ոչ միայն սննդի ու հիգիենայի միջոցների խանութներում, այլև, որքան էլ տարօրինակ է, զենքի խանութներում: Կորոնավիրուսային վարակի տարածման ֆոնին ամերիկացիները զանգվածաբար գնում են զենք ու զինամթերք: Այս մասին հաղորդել է Fox News-ը:

Կալիֆոռնիայում զենքի խանութի սեփականատերը հայտնել է, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում զենքի և զինամթերքի վաճառքը աճել է 5 անգամ: Շատ տեղերում խանութների մոտ հսկայական հերթեր են գոյանում, և ամերիկացիները ստիպված են լինում 5-6 ժամ սպասել զենք գնելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում