ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ն սկսում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները

ԱՄՆ-ն սկսում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները

Միացյալ Նահանգները սկսում է նոր տիպի (Covid-19) կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: Այն կանցկացվի Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում գտնվող Kaiser Permanente Washington հետազոտական ​​ինստիտուտում: Թեստի առաջին մասնակիցը փորձնական դոզան կստանա այսօր՝ մարտի 16-ին, հայտնում է Associated Press-ը:

Ընդհանուր առմամբ, թեստերին կմասնակցի 18-55 տարեկան 45 կամավոր: Նրանք կստանան պատվաստանյութի տարբեր դեղաչափեր, որոնք մշակվել են Մասաչուսեթս նահանգի կենսատեխնոլոգիական ընկերության և ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից:

Ըստ ինստիտուտի տնօրեն, դոկտոր Էնթոնի Ֆաուչիի՝ նույնիսկ եթե պատվաստանյութի նախնական թեստերը հաջողություն ունենան, «մեկուկես տարի կպահանջվի, մինչև ցանկացած պատվաստանյութ պատրաստ լինի համընդհանուր օգտագործման համար»:

Մարտի 16-ի առավոտյան տվյալների համաձայն՝ կորոնավիրուս է գրանցվել ԱՄՆ 50 նահանգներից 49-ում: Վարակվածների թիվը Միացյալ Նահանգներում հասել է 3485-ի, մահացել է 65 մարդ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում