ՎՎարդան Հովսեփյան

Բարսելոնայի հայ տաքսիստներն առաջարկում են անվճար տեղափոխել բուժաշխատողներին

Բարսելոնայի հայ տաքսիստներն առաջարկում են անվճար տեղափոխել բուժաշխատողներին

Բարսելոնայում կորոնավիրուսի պատճառով տաքսի ծառայություն մատուցող հայ վարորդները հանդես են եկել նախաձեռնությամբ: Այս մասին Ֆեյսբուքի էջում  տեղեկացրել է Իսպանիայում Հայաստանի դեսպանատունը:

«Տաքսու հայ վարորդներն այս դժվար պահերին առաջարկում են անվճար տեղափոխել բուժաշխատողներին»,- նշել է դեսպանատունը՝ կիսվելով Ֆեյսբուքում Los Armenios խմբում տեղադրված՝ բժիշկներին անվճար տեղափոխելու մասին հայտարարությունը:

Մարտին Կիրակոսյանը, Անդրանիկ Պետրոսյանը, Աբրահամ Հակոբյանը, Էդգար Ավետիսյանը, Արթուր Մարտիրոսյանը, Արմեն Ազարյանը, Հայկ Եղիկյանը, Դավիթ Փիլոսյանը և այլք հայտարարության հետ միասին հրապարակել են իրենց հեռախոսահամարները:

Հայտարարության տակ բազմաթիվ օգտատերեր շնորհակալություն են հայտնել հայ վարորդներին նման մարդասիրական նախաձեռության համար: 

Իսպանիայում վերջին տվյալներով՝ վարակվածների թիվը շուրջ 8000 է: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում