ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանում ապաքինվել է առաջին վիրուսակիր հիվանդը

Վրաստանում ապաքինվել է առաջին վիրուսակիր հիվանդը

Վրաստանում, ամենայն հավանականությամբ, հիվանդանոցից այսօր դուրս կգրվի կորոնավիրուսից բուժված առաջին հիվանդը: Այս մասին հայտնում է aliq.ge-ն՝ վկայակոչելով ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայայի հայտարարությունը: «Օրվա ընթացքում կրկին կգնահատվի պացիենտի առողջական վիճակը: Կլինիկայից դուրս գրվելուց նա ևս մեկ շաբաթ ինքնամեկուսացված կլինի»,- հայտարարել է Էզուգբայան:

Ըստ պաշտոնական տվյալների՝ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 33 դեպք, կարանտինում է գտնվում 637 մարդ, հատուկ ուշադրության տակ է 54 պացիենտ: Վրաստանում նոր կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել է փետրվարի 26-ին: Վիրուսը հայտնաբերվել էր 50-ամյա տղամարդու մոտ, որը Վրաստան էր եկել Իրանից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում