ՄՄարիամ Մխիթարյան

Գերմանիան փակում է Ֆրանսիայի, Ավստրիայի և Շվեյցարիայի հետ սահմանը

Գերմանիան փակում է  Ֆրանսիայի, Ավստրիայի և Շվեյցարիայի հետ սահմանը

Գերմանիան այսօրվանից փակում է Ֆրանսիայի, Ավստրիայի և Շվեյցարիայի հետ սահմանները՝ գրում է Bild թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

Ճանապարհորդությունը թույլատրվելու է միայն բեռնափոխադրումների և նրանց համար, ովքեր ապրում և աշխատում են տարբեր երկրներում:

Որոշման պատճառը ոչ միայն կորոնավիրուսի տարածումը դանդաղեցնելն է, այլև Գերմանիայում օտարերկրացիների կողմից սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների զանգվածային գնումները կանխելը: Սահմաններում խանութների վրա «հարձակումները» առաջացրել են խուճապ և մատակարարման հետ կապված խնդիրներ:

Կիրակի օրվա տվյալներով՝ Գերմանիայում գրանցվել է 4585 վարակակիր, 9 մարդ մահացել է:

Կանցլեր Անգելա Մերկելը, վկայակոչելով փորձագետներին, հայտարարել է, որ կարող է վարակվել երկրի «բնակչության 60-70%-ը»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում