ՎՎարդան Հովսեփյան

Մարդու իրավունքների պաշտպանին դիմումները կամ բողոքները՝ առցանց եղանակով

Մարդու իրավունքների պաշտպանին դիմումները կամ բողոքները՝ առցանց եղանակով

Հայաստանում նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածումը կանխարգելելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակելու է աշխատել բնականոն աշխատանքային գրաֆիկով՝ խստորեն հետևելով կորոնավիրուսի կանխարգելման ցուցումներին։

«Խնդրում ենք Ձեր իսկ առողջության ապահովության համար Մարդու իրավունքների պաշտպանին բողոք հասցեագրել առցանց եղանակով՝  [email protected] հասցեով կամ փոստով՝ Երևան 0002, Պուշկինի 56ա հասցեով:

Ինչպես խորհրդատվության, այնպես էլ դիմումի ընթացքի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար Պաշտպանին կարող եք դիմել նաև բանավոր՝ զանգահարելով 116 անվճար կամ (096) 116-100 թեժ գիծ շուրջօրյա հեռախոսահամարներին»։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում