ԱԱննա Ավետիսյան

«Դալմա Գարդեն մոլը» մարտի 16-ից 23-ը փակ կլինի

«Դալմա Գարդեն մոլը» մարտի 16-ից 23-ը փակ կլինի

«Դալմա Գարդեն մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնի ղեկավարությունը տեղեկացրել է, որ ելնելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունից և մարդասիրական նպատակներից՝ որոշում է կայացրել փակել «Դալմա Գարդեն մոլը» մարտի 16-ից մինչև մարտի 23-ը՝ կանխելու կորոնավիրուսի հետագա սրընթաց տարածումը։

«Այսօր մարդկության առջև ծառացած մեծ խնդիրը համընդհանուր է ու յուրաքանչյուրիս է վերաբերում: Մի շարք երկրներ՝ տնտեսական, իսկ բիզնեսներ ֆինանսական ճգնաժամի շեմին են։

Որպես շահույթ հետապնդող կազմակերպություն՝ «Դալմա Գարդեն մոլը» ևս մտահոգված է այս խնդրով։

Գնալով այս քայլին՝ մենք գիտակցում ենք, որ կունենանք ֆինանսական կորուստներ, սակայն առաջին հերթին արժևորվում ենք մարդու առողջությունը, մեր հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների բարօրությունը։

Եկեք գիտակցենք, որ ինչքան շուտ սկսենք տանը մնալ, այնքան քիչ կտարածվի վարակը։ Սովորենք մյուսների սխալներից և մաղթենք մեր բարեկամ երկրներին առողջություն։ Չսպասենք համաճարակի տարածմանը և ծայրահեղ իրավիճակի ստեղծմանը։ Գործենք հիմա։

Սիրելի հաճախորդներ, մնացեք տանը, թեյ խմեք, ֆիլմ դիտեք, վերջապես վայելեք ձեր մտերիմների ներկայությունը՝ հանգիստ և առանց շտապության:

Կոչ ենք անում բոլոր մեր գործընկերներին, ընկերություններին ու կազմակերպություններին նույնպես միանալ նախաձեռնությանը ու նպաստել երկրի բնականոն կյանքի շուտափույթ վերականգնմանը»,- հայտնում է ընկերությունը Ֆեյսբուքի էջում տարածած հայտարարության մեջ։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում