ԳԳոհար Սիմոնյան

Սիրիայի խորհրդարանական ընտրությունները հետաձգվել են անվտանգության նկատառումներով

Սիրիայի խորհրդարանական ընտրությունները հետաձգվել են անվտանգության նկատառումներով

Սիրիայի խորհրդարանական ընտրությունները, անվտանգության նկատառումներից ելնելով, ապրիլի 13-ից հետաձգվել են մայիսի 20-ը: Այս մասին հաղորդում է SANA սիրիական լրատվական գործակալությունը:

«Նախագահ Ասադի՝ 2020 թվականի թիվ 86 հրամանի համաձայն, երրորդ գումարման Մեջլիս ալ-Շաաբի անդամների՝ 2020 թվականի ապրիլի 13-ին նշանակված ընտրությունը կկայանա մայիսի 20-ին»,- ասվում է Սիրիայի նախագահական գրասենյակից տարածված հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Սիրիայում դեռևս կորոնավիրուսի դեպք չի արձանագրվել, բայց գործակալության պնդմամբ՝ որոշումն ընդունվել է հավելյալ անվտանգության նկատառումներից ելնելով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում