Ղազախստանը նշում է Սահմանադրության ընդունման 20-ամյակը

Ղազախստանը նշում է Սահմանադրության ընդունման 20-ամյակը

ԽՍՀՄ փլուզումից հետո նախկին խորհրդային շատ երկրներ սկսեցին մշակել սեփական սահմանադրությունը: Փոխվեց համակարգը, սկզբունքները, զարգացման մոդելները: 2015-ին լրանում է ոչ միայն Հայաստանի, այլև Ղազախստանի հիմնական օրենքի ընդունման 20 տարին: Այդ 20 տարվա ընթացքում Ղազախստանի սահամանադրության մեջ երեք անգամ փոփոխություններ և լրացումներ են կատարվել:

Կատարված փոփոխությունները հիմնականում առնչվում էին պառլամենտարիզմի, ընտրական օրենսդրության, պետության ղեկավարի լիազորությունների մի մասը խորհրդարանին փոխանցելու հետ: 2007-ին փոխվեց պետության ղեկավարի լիազորությունների ժամկետը, այն երկարացվեց մինչև 7 տարի: Ներկա պահին այդ ժամկետը 5 տարի է, սակայն այն չի տարածվում առաջին նախագահի վրա:

Հաջորդ սահմանադրական փոփոխությունը եղավ սահմանադրական հսկողության մարմնի փոխարինումը: Այժմ Սահմանադրական դատարանի փոխարեն Ղազախստանում գործում է 7 անդամից բաղկացած Սահմանադրական խորհուրդ:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում