ՄՄարի Կոստանյան

Մեծ Բրիտանիայից Իսպանիա թռչող 5 օդանավ ճանապարհից հետ է դարձել

Մեծ Բրիտանիայից Իսպանիա թռչող 5 օդանավ ճանապարհից հետ է դարձել

Մեծ Բրիտանիայից Իսպանիա մեկնող հինգ օդանավերը հենց թռիչքի պահին վերադարձել են՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը:

Միաժամանակ բրիտանական Jet2 ավիաընկերությունը չեղարկել է դեպի Իսպանիա առաջիկա չվերթերը. «Մենք որոշում ենք կայացրել անմիջապես չեղարկել բոլոր չվերթերը դեպի Իսպանիա»:

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը երկրում 15-օրյա արտակարգ իրավիճակ է հայտարարել կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Հիշեցնենք, որ Իսպանիայում վարակի զոհերի թիվը հասել է 191-ի, որոնցից միայն 58-ը՝ մեկ օրում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում