ՄՄարի Կոստանյան

ՌԴ Դաշնային խորհուրդը հաստատել է Սահմանադրության փոփոխությունների շրջանային խորհրդարանների որոշումը

ՌԴ Դաշնային խորհուրդը հաստատել է Սահմանադրության փոփոխությունների շրջանային խորհրդարանների որոշումը

Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհուրդը հաստատել է Սահմանադրության փոփոխությունների շրջանային խորհրդարանների որոշումը:

Նախօրեին հայտնի էր դարձել, որ երկրի 85 շրջանային օրենսդիր մարմինները հաստատել էին սահմանադրական փոփոխությունների օրինագիծը:

Ռուսաստանի Դաշնության Մայր օրենքում փոփոխություններով պայմանավորված պահանջները վերաբերում են նախագահին, կառավարության անդամներին, քաղաքական գործիչներին: Այն փոխում է խորհրդարանի լիազորությունների շրջանակը, արգելում է դաշնային տարածքների օտարումն ու հաստատում է ռուսաց լեզվի կարգավիճակը: Բացի այդ, Սահմանադրության փոփոխությունները գործող նախագահին թույլ են տալիս իր թեկնածությունը կրկին առաջադրել 2024-ի նախագահի ընտրություններին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում