ԳԳոհար Սիմոնյան

Վրաստանի Առաջին ալիքն ու ԿԳՆ-ն սկսում են առցանց և հեռուստատեսային կրթական նախագիծ

Վրաստանի Առաջին ալիքն ու ԿԳՆ-ն սկսում են առցանց և հեռուստատեսային կրթական նախագիծ

Վրաստանի կրթության նախարարությունը Վրաստանի Առաջին ալիքի հետ համատեղ սկսում է առցանց հեռուստատեսային կրթական նախագիծ:

Նոր կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով՝ նախագծի միջոցով հնարավոր կլինի դպրոցի աշակերտներին հեռուստատեսային և առցանց հարթակներից փոխանցել ուսումնական ծրագրերը:

Նախագծի շուրջ աշխատանքն ընթացել է մի քանի օր, և այսօր այն արդեն գործարկվել է:

Ծրագիրը հասանելի կլինի բոլոր աշակերտների համար, որոնց համար կկիրառվեն Վրաստանի Առաջին ալիքի բոլոր մեդիահարթակները, Երկրորդ ալիքը, 1tv.ge կայքէջը, Վրաստանի Առաջին ալիքի յութուբյան և ֆեյսբուքյան էջերը:

Կրթության նախարարությունն ապահովել է ուսուցիչների մասնակցությունը, պատրաստվել են ուսումնական ծրագրեր, առարկայական հանձնարարականներ և հրահանգներ:

Առաջին ալիքը կապահովի աշխարհի լավագույն ստուդիաների կողմից պատրաստված ուսումնական փաստագրական ֆիլմերի թարգմանությունը և այդ նախագծի շրջանակներում ցուցադրությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում