ՌԴ միգրացիոն օրենսդրությունը խախտած Հայաստանի հինգ քաղաքացի կվերադառնա հայրենիք

ՌԴ միգրացիոն օրենսդրությունը խախտած Հայաստանի հինգ քաղաքացի կվերադառնա հայրենիք

Ռուսաստանի տարածքում օրինական աշխատող Հայաստանի քաղաքացիներն աշխատանքային պայմանագրի ամբողջ ժամկետով գրանցում ստանալու հարցում խնդիր չունեն: Սակայն Դաշնության միգրացիոն օրենսդրությունը խախտելու դեպքում մեր հանրապետության քաղաքացիները, այլ օրինախախտ օտարերկրացիների նման, ենթակա են արտաքսման:

Հետդարձի տոմսը նրանք պետք է գնեն ինքնուրույն, իսկ միջոցներ չունենալու դեպքում սպասեն, մինչեւ ռուսական կողմը գումար հատկացնի:

Ռոստովի մարզի օտարերկրյա քաղաքացիների հատուկ կացարանում գտնվող մի քանի հայաստանցիներ տուն վերադառնալու հնարավորության էին սպասում ապրիլ ամսից: Նրանց տոմսերի համար անհրաժեշտ գումարը հավաքել է Նովոչերկասսկի հայ համայնքը:

Ինքնաթիռի տոմսերը հանձնելու, քաղաքացիների հետ զրուցելու նպատակով Նովոչերկասսկ էր մեկնել Հարավային Դաշնային շրջանում Հայաստանի գլխավոր հյուպատոսության խորհրդական Արման Աղաջանյանը: Դիվանագետի խոսքով՝ կացարանի պայմաններն իրեն գոհացրել են. տրվում է 3-անգամյա սնունդ, կա զբոսավայր եւ անգամ ժամանցի հնարավորություններ:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում