ՄՄարիամ Մխիթարյան

Հայոց ցեղասպանության մասին անգլերեն քարտեզները Երուսաղեմում

Հայոց ցեղասպանության մասին անգլերեն քարտեզները Երուսաղեմում

Երուսաղեմի հայկական թաղամասի պատերին փակցվել են Հայոց ցեղասպանության մասին անգլերեն քարտեզները, ինչը հայտնվել է թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, հաղորդում է ermenihaber-ը:

Թուրքական կողմը դժգոհել է, որ «Հայոց ցեղասպանություն 1915-1923 թթ.» վերնագիրը կրող քարտեզներում Օսմանյան կայսրության տարածքները ներկայացված են մասնատված: Արևմտյան մասում գրված է Օսմանյան, արևելյան մասի որոշ շրջաններում՝ Հայաստան, հարավ-արևելքում՝ Քուրդիստան:

Որոշ տեղերում քարտեզները պատռել են, ինչը թուրքական շրջանակները անիմաստ են համարել: Նրանք համոզված են, որ եթե Երուսաղեմի հայկական եկեղեցու կողմից փակցված քարտեզները պատռեն կամ հանեն պատերից, Իսրայելը կիրականացնի ձերբակալություններ «ազատությունը սահմանափակելու» մեղադրանքով: Միաժամանակ կփակցվեն նորերը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում