ՄՄարիամ Մխիթարյան

Պեկինը ենթադրում է, որ ամերիկացի զինվորականներն են Ուհան բերել կորոնավիրուսը

Պեկինը ենթադրում է, որ ամերիկացի զինվորականներն են Ուհան բերել կորոնավիրուսը

Չինաստանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Չժաո Լիցզյանը հանդես է եկել ենթադրությամբ, որ ամերիկյան զինծառայողների մեղքով է չինական Ուհան քաղաք թափանցել նոր տեսակի կորոնավիրուսը: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:

«Հավանաբար, ամերիկյան զինվորականներն են համաճարակը բերել Ուհան: Անկեղծ եղեք: Հրապարակեք ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների մասին տվյալները: ԱՄՆ-ը պետք է մեզ ամեն ինչ բացատրի»,- ասել է պաշտոնյան, բայց չի մանրամասնել, թե ինչպես կարող էր կորոնավիրուսը ԱՄՆ զինվորականների միջոցով մուտք գործել Ուհան:

Trending Politics պորտալը պնդում է, որ Չինաստանը այս կերպ ցանկանում է խուսափել համաճարակի համար պատասխանատվությունից: Չինաստանում նախօրեին հայտարարվել է, որ երկրում հիվանդության տարածումը նվազել է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում