ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփի հետ հանդիպած բրազիլացի պաշտոնյան վիրուսակիր է եղել

Թրամփի հետ հանդիպած բրազիլացի պաշտոնյան վիրուսակիր է եղել

Բրազիլիայի նախագահի օգնականը, որը Ֆլորիդայում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը, վարակված է կորոնավիրուսով, հայտնում է CNA-ը:

Ֆաբիո Վայնգարտենը Միացյալ Նահանգներ այցի ընթացքում ուղեկցում էր Բրազիլիայի առաջնորդ Ժայիր Բոլսոնարուին: Մայամիում օգնականը կանգնած է եղել Թրամփի և ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Պենսի կողքին:

Բրազիլիա վերադարձից հետո Վայնգարտենի մոտ հայտնաբերվել են գրիպի ախտանիշներ: Այժմ Բրազիլիայի Նախագահը, նրա օգնականն ու ԱՄՆ այցելած պատվիրակության անդամները կարանտինում են:

Թրամփը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ինքը անհանգստանալու առիթ չունի: Բոլսոնարուի հետ հանդիպման ժամանակ «ոչ մի արտառոց բան չի եղել»:

Ըստ վերջին տվյալների, Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվել է 69 մարդ:

ԱՄՆ-ում վարակման դեպքերի թիվը հասել Է 1645-ի, մահացել Է 41 մարդ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում