ԳԳոհար Սիմոնյան

Իսրայելում կորոնավիրուսի 109 դեպք է հաստատվել, 35,000 հոգի տնային կարանտինի մեջ են

Իսրայելում կորոնավիրուսի 109 դեպք է հաստատվել, 35,000 հոգի տնային կարանտինի մեջ են

Իսրայելի առողջապահության նախարարության տվյալներով՝ այս պահին երկրում կորոնավիրուսով վարակված 109 մարդ կա: Ընդ որում, վերջին երկուսը՝ 6 ամսական երեխա և 17-ամյա պատանի: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ևս 35,000 հոգի գտնվում են տնային կարանտինի մեջ:

Իշխանությունները որոշել են ժամանակավորապես դադարեցնել օդային հաղորդակցությունը, խստացված հսկողություն սահմանել ցամաքային անցակետերում, փակել բոլոր ուսումնական հաստատությունները:

Չնայած իշխանությունների գործադրած ջանքերին, երկրում խուճապային տրամադրություններ են. փակվել են բազմաթիվ ժամանցի կենտրոններ ու ռեստորաններ, փակ է մոտ 100 հյուրանոց, նախատեսվում է, որ մինչև կիրակի ևս 100-ը կհայտարարեն փակվելու մասին:

Իսրայելական El AL ավիաընկերության 6,300 աշխատակիցները բողոքի ցույցի են դուրս եկել իրենց գլխավոր գրասենյակի դիմաց՝ պահանջելով փոխհատուցել հարկադիր պարապուրդը: Նրանց խոստացվել է փոխհատուցում՝ աշխատավարձի ութսուն տոկոսի չափով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում