ԳԳոհար Սիմոնյան

Ճապոնական Kurabo Industries ընկերությունը արագ թեստեր կվաճառի

Ճապոնական Kurabo Industries ընկերությունը  արագ թեստեր կվաճառի

Ճապոնիայի Kurabo Industries ընկերությունը մարտի 16-ից կսկսի արագ թեստերի վաճառքը, որոնց շնորհիվ 15 րոպեում կախտորոշվի կորոնավիրուսը: Այդ մասին,  ТАСС-ի փոխանցմամբ, հաղորդվում է ընկերության կայքում։

Այդ եղանակը շատ ավելի պարզ է ու ավելի արագ, քան այժմ ամենուրեք կիրառվող պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդը՝ փոխանցում է աղբյուրը և հավելում, որ մեկ թեստի մեկ կոմպլեկտի գինը կազմում է շուրջ 250 դոլար:

Հիշեցնենք, որ Ճապոնիայում ներկայում գրանցված է վարակման 1,3 հազար դեպք, մահացել է 22 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում