ՄՄարի Կոստանյան

Վրաստանի կառավարությունն անցել է աշխատանքային արտակարգ ռեժիմի

Վրաստանի կառավարությունն անցել է աշխատանքային արտակարգ ռեժիմի

Աշխարհում կորոնավիրուսին համավարակի կարգավիճակ տալուց հետո Վրաստանի կառավարությունն անցել է աշխատանքային արտակարգ ռեժիմի: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության նիստի ժամանակ:

«Կառավարության բոլոր մարմիններն անցնում են աշխատանքային 24-ժամյա արտակարգ ռեժիմի: Դա հատկապես վերաբերում է առողջապահության, ներքին գործերի, կրթության, արդարադատության, ֆինանսների և, իհարկե, արտաքին գործերի նախարարություններին»:

Վրաստանի Կառավարության ղեկավարի խոսքով՝ աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին Վրաստանի իշխանությունները հաջողությամբ հաղթահարում են հիվանդությունը , սակայն հանդարտվել և թուլանալ չի կարելի:

Վրաստանում վարակվածների թիվը հասել է 24-ի: Կարանտինում է 295 մարդ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում