ՄՄարի Կոստանյան

Չինաստանը հաղթահարել է կորոնավիրուսի համաճարակը

Չինաստանը հաղթահարել է կորոնավիրուսի համաճարակը

Չինաստանը հաղթահարել է կորոնավիրուսի համաճարակը: Այս մասին հայտնել է երկրի ազգային առողջապահության հանձնաժողովը: COVID-9-ն արդեն տարածվել է 114 երկրում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդմամբ՝ վարակակիրների թիվն ամբողջ աշխարհում հասնում է 126 հազարի: Ապաքինվել են 68 հազարը:

Աշխարհի տարբեր երկրներում խիստ միջոցառումներ են ձեռնարկվում կորոնավիրուսի դեմ պայքարում՝ դադարեցվում են ժամանցային ու մարզական բոլոր միջոցառումները: Սակայն Տոկիոյի քաղաքապետը հայտնել է, որ այս տարի Ճապոնիայի մայրաքաղաքում նախանշված ամառային Օլիմպիական խաղերը չեղարկելն «անհնար է»: Ճապոնիան ամենևին մտադիր չէ փոխել իր ծրագրերը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում