ԳԳոհար Սիմոնյան

«Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլան վարակվել է կորոնավիրուսով. MAKO

«Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլան վարակվել է կորոնավիրուսով. MAKO

Լիբանանյան «Հեզբոլահ» խմբավորման ղեկավար Հասան Նասրալլան վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հաղորդում է իսրայելական MAKO-ն, հղում անելով լիբանանյան ԶԼՄ-ներին ու հայտնի լրագրող Մարիա Մաալուֆին:

Ենթադրվում է, որ շիա շեյխը վարակվել է դեռ փետրվարի վերջին՝ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակության այցի ժամանակ:

Ըստ տեղեկությունների՝ հիվանդությունը Նասրալլային զրկել է նորմալ կենսագործունեությունից, բայց համոզում կա, որ կյանքի մեծ մասը ստորգետնյա բունկերներում մեկուսացման մեջ ապրած գործիչը կորոնավիրուսը նույնպես կհաղթահարի:

Հիշեցնենք, որ մինչ օրս Լիբանանում հաստատվել է COVID-19-ի 52 և մահվան մեկ դեպք: Ինչ վերաբերում է Իրանին՝ այստեղ հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 8,000 դեպք, մահացել է մոտ 300 հոգի՝ ներառյալ պաշտոնյաներ ու պատգամավորներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում