ԳԳոհար Սիմոնյան

Թուրքիան Սիրիայում 8 «Панцирь-СМ» չի՛ ոչնչացրել. ՌԴ ՊՆ

Թուրքիան Սիրիայում 8 «Панцирь-СМ» չի՛ ոչնչացրել. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից հերքել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն պնդումը, թե թուրքական ԶՈՒ-ն Սիրիայի Իդլիբ նահանգում 8 «Панцирь-СМ» զենիթահրթիռային հրանոթային համալիրներ է ոչնչացրել: Այս մասին հաղորդում  է РИА Новости-ն:

Նշվում է, որ Սիրիայի ռուսական ԶՀՀՀ-ները հիմնականում տեղակայված են Դամասկոսի տարածքում, և դրանցից միայն չորսն են տեղակայված Իդլիբում: Ռուսաստանի ռազմական գերատեսչության պնդմամբ՝ թուրքական անօդաչուների հարձակման հետևանքով այս համակարգերից երկուսն Իդլիբում իսկապես վնասվել են, բայց դրանց վերականգնումը գրեթե ավարտվել է:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահն այսօր հայտարարել էր, թե իրենց բանակը լայնածավալ հարված է հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող ԶՀՀՀ-ներին:

«Իդլիբում մեր գրոհային ինքնաթիռները ոչնչացրել են 8 «Панцирь-СМ»: Սա շատ թանկ և կարևոր հակաօդային պաշտպանության համակարգ է: Դրանք տեղակայված են նաև Լիբիայում»,- ասել էր Թուրքիայի ղեկավարը:

Նախագահի հայտարարությունը հեռուստաալիքներով ուղեկցվեց տեսահոլովակով, որում ցույց էին տրվում, իբր, ոչնչացված համալիրները: Հաղորդումից հետո շատ արագ պարզվեց, որ տեսանյութն առհասարակ Սիրիայում չի նկարահանվել, և պարզ չէ՝ ինչ է իրենից ներակայացնում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում