ՄՄարիամ Մխիթարյան

Անկարան մեղադրվում է միգրանտների հաշվին սեփական խնդիրները լուծելու համար

Անկարան մեղադրվում է միգրանտների հաշվին սեփական խնդիրները լուծելու համար

Թուրքիայի օգնության խնդրանքին մերժել է նաև ՆԱՏՕ-ն: Անկարան ակնկալում է լրացուցիչ օգնություն ստանալ դաշինքից Սիրիայի հետ սահմանը պաշտպանելու, ինչպես նաև միգրացիոն ճգնաժամի համար: Այս հարցը Էրդողանը բարձրացրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ, գրում է ermenihaber-ը:

Թուրքիայի նախագահը զգուշացրել է, որ երկրում ստեղծված ճգնաժամը սպառնում է ամբողջ տարածաշրջանին՝ ինչպես անվտանգության, այնպես էլ հումանիտար ոլորտում:

ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ ընդունում է դաշնակիցի ծանր բեռը, բայց և չի շտապում իրական գործողություններ սկսել: Ըստ Ստոլտենբերգի՝ Թուրքիան նախ պետք է կատարի իր պարտավորությունները հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցով:

«Մենք գիտակցում ենք, որ Թուրքիան ունի հսկայական ծանրաբեռնվածություն՝ ընդունելով ավելի քան 3,5 միլիոն միգրանտի: Բայց նա չի կարող հասնել փոխըմբռնման, եթե փորձի սեփական խնդիրները լուծել թուրք-հունական սահմանում արգելափակված փախստականների հաշվին»,- ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում