ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքերը վրդովված են Էրդողանի մոսկովյան ընդունելությունից

Թուրքերը վրդովված են Էրդողանի մոսկովյան ընդունելությունից

Թուրքիայում չեն հանդարտվում Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ նախագահ Էրդողանի հանդիպման շուրջ ծագած կրքերը: Հատկապես բուռն քննարկման թեմա է դարձել ռուսական մեդիայում հայտնված տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է Պուտինը միջանցքում սպասեցնում թուրքական պատվիրակությանը: Էրդողանի գլխավորած՝ «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության խորհրդարանական դաշնակիցը, «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ նման քայլը վիրավորանք է՝ ուղղված և՛ Թուրքիայի նախագահին, և՛ բոլոր թուրքերին, հայտնում է ermenihaber-ը:

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն էլ համոզված է, որ ռուսական պետական հեռուստաընկերությունը դիտավորյալ է ցուցադրել Թուրքիայի պատվիրակության անդամներին սպասեցնելու կադրերը, և դրանք որակել է «մինչև այժմ Թուրքիայի համար չտեսնված ու չլսված ամոթ»:

Քըլըչդարօղլուն հարց է ուղղել Էրդողանին. «Եթե այդքան ուրախացել եք հրադադարի համար, այդ դեպքում վերջին 1 ամսում 59 թուրք զինվոր հանուն ինչի՞ զոհվեց»:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում