Իրանի ԱԳ նախարարը խորհրդարան է ներկայացրել միջուկային գործարքի պայմանագիրը

Իրանի ԱԳ նախարարը խորհրդարան է ներկայացրել միջուկային գործարքի պայմանագիրը

Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը երկրի խորհրդարան է ներկայացրել Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ գերտերությունների հետ կնքված պայմանագրի տեքստը: Վիեննայում կայացած բանակցություններում Զարիֆը գլխավորում էր Իրանի բանակցային թիմը: Իրանի սահմանադրության համաձայն, խորհրդարանը իրավունք ունի մերժել ցանկացած, նույնիսկ արտգործնախարարության կնքած գործարք: 

Իր ելույթում Զարիֆը փորձել է համոզել խորհրդարանին, որ գերտերությունների հետ ձեռնտու գործարք է կնքվել: Իրանի արտգործնախարարը նաև զգուշացրել է, որ եթե ամբողջովին կամ մասնակի վերականգնվեն պատժամիջոցները, Իրանը կարող է «վերանայել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության համագործակցության հետ համագործակցությունը»:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում