ԳԳոհար Սիմոնյան

Իտալիայում կորոնավիրուսից մահերի թիվը հասավ 631-ի, վարակակիր են 9,172-ը

Իտալիայում կորոնավիրուսից մահերի թիվը հասավ 631-ի, վարակակիր են 9,172-ը

Իտալիայում, վերջին 24 ժամում կորոնավիրուսից զոհվել է 168 մարդ: Այս մասին հաղորդում է The Guardian-ը: Այսպիսով, երկրում կորոնավիրուսից մահացած անձանց թիվը հասել է 631-ի, իսկ վարակակիրների ընհանուր թիվը կազմում է 9,172:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պատճառով ողջ Իտալիան հայտնվել է կարանտինի «կարմիր գոտում»: Փակ են ԲՈՒՀ-երը, դպրոցները, մանկապարտեզները, ժամանցի վայրերը, արգելվել են հավաքները, նույնիսկ խանութներն աշխատում են որոշակի հաստատված կարգով:

Իշխանության որոշմամբ՝ առողջ քաղաքացիները դուրս են գալիս միայն աշխատանքի գնալու նպատակով կամ անհետաձգելի անհրաժեշտության դեպքում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում