Կորոնավիրուսի պատճառով աճող մտավախությունների ֆոնին ֆինանսական շուկայում լուրջ կորուստներից հետո մոլորակի տասը ամենահարուստ մարդիկ «սև երկուշաբթիի» ընթացքում ընդհանուր առմամբ կորցրել են 37.7 մլրդ դոլար: Հենց այդքան արժե S&P 500 և Dow Jones-ի 8 տոկոսով նվազումը: Այս մասին գրում է Forbes-ը: 10 ամենահարուստներից 7-ը Միացյալ Նահանգներից են.
- Ջեֆ Բեզոսը կորցրել է 5.6 մլրդ դոլար
- Բիլ Գեյթսը՝ 3.8 մլրդ դոլար
- Բեռնար Առնոն՝ 6 մլրդ դոլար
- Ուորեն Բաֆֆեթը՝ 5.4 մլրդ դոլար
- Ամանսիո Օրտեգան՝ 2.8 մլրդ դոլար
- Մարկ Ցուկերբերգը՝ 4.2 մլրդ դոլար
- Լերի Էլլիսոնը՝ 1.8 մլրդ դոլար
- Կարլոս Սլիմը՝ 4.8 մլրդ դոլար
- Մայքլ Բլումբերգը (ընկերությունը չի սակարկում)
- Լերրի Փեյջ՝ 3.3 մլրդ դոլար










