ՄՄարի Կոստանյան

ՌԴ Սահմանադրությունը փոխելու առաջարկ. Պուտինը կարող է 2024-ին էլ առաջադրվել

ՌԴ Սահմանադրությունը փոխելու առաջարկ. Պուտինը կարող է 2024-ին էլ առաջադրվել

Ռուսաստանի Պետդումայում առաջարկել են հանուն Վլադիմիր Պուտինի Սահմանադրությունում չեղարկել երկրում նախագահության ժամկետների սահմանափակումը: Առաջարկը նախաձեռնել է «Միասնական Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Վալենտինա Տերեշկովան, որպեսզի Վլադիմիր Պուտինը հնարավորություն ունենա մասնակցելու 2024-ին նախանշված նախագահի ընտրություններին: ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել է, որ անհրաժեշտ է առաջարկի մասին խորհրդակցել երկրի նախագահ Պուտինի հետ:

Այսօր Ռուսաստանի Դաշնության ստորին պալատը երկրորդ ընթերցմամբ քննարկում է Սահմանադրության փոփոխությունների հարցը: Քննարկումը սկսվել է սենսացիոն առաջարկներով: Նախ՝  Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին, ապա՝ «Միասնական Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Ալեքսանդր Կարելինը առաջարկել են վաղաժամ ընտրություններ անցկացնել: Առաջարկը բացատրել են նրանով, որ Սահմանադրության նոր տեքստում փոխվում են Պետդումայի իրավասությունները:  

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում