ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ-ը սկսել է Աֆղանստանից իր զորամիավորումների դուրսբերման գործընթացը

ԱՄՆ-ը սկսել է Աֆղանստանից իր զորամիավորումների դուրսբերման գործընթացը

Միացյալ Նահանգները սկսել է Աֆղանստանից իր զորամիավորումները դուրս բերելու առաջին փուլը: Գործընթացն իրականացվում է «Թալիբան» իսլամիստական ծայրահեղական շարժման հետ ձեռք բերված խաղաղության համաձայնագրի շրջանակում:

Վաշինգտոնը խոստացել էր Աֆղանստանում տեղակայված 13 հազար զինվորականների թիվը կրճատել՝ հասցնելով 8600-ի: Գործընթացը կտևի 135 օր՝ Դոհայում փետրվարի 28-ին խաղաղության համաձայնագրի ստորագրման օրվանից սկսած:

Եթե «Թալիբան» շարժումը կատարի համաձայնագրով սահմանված իր լիազորությունները, ապա Միացյալ  Նահանգներն իր ամբողջ զորակազմը դուրս կբերի 14 ամսվա ընթացքում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում